logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Արսեն Աբրահամյան

Արսեն Աբրահամյան

Արսեն Աբրահամյանը ճարտարապետ է և ուրբան հետազոտող։ Նա «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» (CSN Lab) հետազոտահեն մշակութային կազմակերպության անդամ է, որտեղ ներգրավված է   ճարտարապետական և ուրբանիստական թեմաներին առնչվող հետազոտական աշխատանքներում և նախաձեռնություններում։ Արսենը նաև իր նախագծային գործունեությունն է իրականացնում «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցում։

Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ուրբանիստական տարածքների փոխակերպումների և դրանց պատճառների, քաղաքային միջավայրերի և հանրային կառուցվածքների փոխհարաբերման, բնական լանդշաֆտի փոխակերպման և գաղութացման, տեղահանության և տեղի հիշողության, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքային տարածության սոցիալական, մշակութային ու մարդաբանական հիշողության հիմնահարցերը։

Վերջին տարիներին CSN Lab-ի բազմամասնագիտական թիմի հետ Արսեն Աբրահամյանը նախաձեռնել է համաժողովներ, երկխոսության ծրագրեր, աշխատարաններ, ցուցահանդեսներ, փոդքասթներ և ներգրավված է եղել խոշոր հետազոտական նախագծերում, ինչպիսիք են «Կոնդ. հիշողության տարրերը», «Գետառ. գետի հիշողությունը», «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» և այլն։ Միջառարկայական և ներառական նախագծերի միջոցով, փոփոխվող իրավիճակի և կտրուկ զարգացումների պայմաններում, Արսեն Աբրահամյանը և CSN Lab թիմը անդրադառնում են Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մշակութային խնդիրներին և մարտահրավերներին:

Արսենն այժմ աշխատում է իր թեկնածուական ատենախոսության վրա, որն ուսումնասիրում է Երևանի քաղաքային լանդշաֆտի շերտավորումը, նրա սոցիալ-մշակութային և քաղաքական շրջանակը և դրանից բխող ժամանակակից քաղաքային մարտահրավերները:

 

Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ

  • • Ուրբաթ, մայիսի 31

    18։00

    ԱՌ Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

    Կեչուտ. հիշողություն ջրի հատակին [CSN ծրագիր]

    Ջրի տակ անցած գյուղի պատմությունը հիմնված է Խորհրդային Միության բնապահպանական խոսույթի ուսումնասիրության, մեկ տարվա ընթացքում հավաքված բանավոր պատմություններից, հիշողության արտացոլման և բարդ անցյալի ապակառուցումից ստացված պատկերացումներից:

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025