logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng

Ցուցահանդեսներ

Հայաստան

«Հայաստան» գրաֆիկական էսսեն, ուսումնասիրում է ժամանակակից Հայաստանի, նրա անցյալի և կերտվող ապագայի հարաբերությունները: Հարութ Թումաղյանի և Արմեն Հայաստանցու (Օհանյան) աշխատությունը ներթափանցում է երկրի հասարակական-քաղաքական և մշակութային պարունակում։

Մայր Հայաստանի խորհրդանշական արձանը, որն ավելի քան կես դար իր պատվանդանից հսկել է քաղաքը, երկիրը, իջնում է իր այտուցված ոտքերը հանգստացնելու հույսով: Այնուամենայնիվ, դեպի հետ՝ պատվանդան ուղին պարուրվում է բարդ զրույցներով, գիտակցումներով և առանցքային որոշումներով։ 

Գրաֆիկական էսսեն երկարաժամկետ նախագիծ է, այլաբանական և ստեղծագործական արձագանքը՝ մեր ժամանակների իրողություններին։ Առաջին մասը (2021) հում, հետպատերազմյան պարտության և ձախողման հավաքական զգացողության արտացոլումն է, որին հաջորդում է Երկրորդ մասը (2023), երբ Հայաստանը բախվում է իր ամենավատ վախերին և արթնանում մոտալուտ դժվարությունների զգացումով:

Երրորդ մասը կներկայացվի 2024-ի EVN մեդիա փառատոնին։ Համեցե՛ք և դիտե՛ք «Հայաստանի» շարունակվող արկածները, էսսեն նաև կընթերցվի համահեղինակի՝ Արմեն Հայաստանցու կողմից, որին կհաջորդի քննարկում։ 

↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

♦◊♦

Արխիվ-ական
«Ապտակ» «Անաստված»-ին…

Համադրող՝ Շամիրամ Խաչատրյան և EVN Report 

 

Հարգանքի տուրք մատուցելով հայկական խմբագրական պատկերապատման հարուստ, սակայն անտեսված պատմությանը՝ «Արխիվական» ցուցահանդեսը բացահայտում է անցյալ դարի ավելի քան մեկ տասնյակ հայկական պարբերականներում տպագրված աշխատանքները՝ Կահիրեից մինչև Ստամբուլ, Լոնդոնից մինչև Թեհրան, Թբիլիսի և Երևան: Ալեքսանդր Սարուխանի, Իոսիֆ Ռոտտերի, Միշէլ Յովիկեանի, Դևի և շատ ուրիշների պատկերապատումների խորաթափանցությունը, համարձակությունն ու խոցող ճշգրտությունը դեռևս պահպանել են իրենց առնչությունը Հայաստանի և հայերի մշակութային, քաղաքական, սոցիալական և աշխարհաքաղաքական իրողություններին: Դրանք վկայում են ոչ միայն մամուլի` իր ընթերցողներին իրենց իսկ շրջապատող իրողությունները մատուցելու դերի մասին, այլ նաև լրատվամիջոցի` սեփական ժամանակներն ականատեսելու և փոխանցելու կոչման մասին:

↳ԳԱԿ. Աբովյան

♦◊♦

 

Բողոքի անատոմիան. Ղարաբաղ շարժումը Ավետիք Հովհանիսյանի լուսանկարներում

Համադրող՝ Վիգեն Գալստյան

Լուսանկարիչ Ավետիք Հովհաննիսյանի (1960-1988) ստեղծագործությունն անհայտ է լայն հասարակությանը, սակայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում Հովհաննիսյանի առաջին ցուցահանդեսը խոստանում է բացահայտել նրա ողբերգական կարճատև կյանքի ու վավերագրման նշանակությունը։ 

Եռանդուն և նվիրյալ սիրողական լուսանկարիչ Հովհաննիսյանը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ֆոտոլրագրող, բայց սպանվեց 28 տարեկանում, չպարզված հանգամանքներում։

«Պերեստրոյկայի» և Ղարաբաղյան շարժման սկսվելուն պես երիտասարդ լուսանկարիչը ներգրավվեց տարբեր ընդհատակյա քաղաքացիական և ակտիվիստական շրջանակների մեջ և ամեն օր Երևանի փողոցներում էր՝ փաստագրելով հակասովետական բողոքի մեծ ալիքը և բռնությունները, որ կիրառում էր կոմունիստական ռեժիմը, որը, ի վերջո, փլուզվելու էր։

Նրա ծավալուն արխիվը բաղկացած է հազարից ավելի նեգատիվներից և տպագրություններից, որոնք պատկերում են խորհրդային և Հայաստանի պատմության այս բուռն շրջանը: Բացի վիթխարի պատմական փաստաթուղթ լինելուց, այս հավաքածուն, որը պահվում է «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվում, նաև հնարավորություն է տալիս ընդլայնել մեր պատկերացումները լուսանկարչության կիրառումների մասին՝ որպես քաղաքական և սոցիալական ակտիվության գործիք 20-րդ դարի վերջին Հայաստանի անցումային շրջանում:

↳ԳԱԿ. Աբովյան [ներքեւ]

♦◊♦

Բացարձակ/անպիտան

Որպես զանգվածային համոզման գործիք՝ խորհրդային քարոզչական պաստառն առատորեն, խիստ ոճավորված լեզվով և պատկառելի կարգավիճակով զանգվածաբար թափանցեց պետական ​​հաստատություններ, գործարաններ և հանրային տարածքներ։ Սահմանված նպատակին հավատալու և ծառայելու հիշեցումը շուտով մոռացվեց անարտադրանք գործարանների պատերին՝ իրենց մատուցած խորհրդային գաղափարախոսության հետ մեկտեղ:

Ցուցադրությունը ժամանակավրեպ չդարձած և իր պաստառների քայքայումը վերապրած գաղութատիրական հավաքական թելադրանքի հարուցած գոյաբանական մարտահրավերի պատասխանների հավաքածու է: 

↳ԳԱԿ. Աբովյան [ներքեւ]

  ♦◊♦♦◊♦

                                           

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025