EVN Report-ի որոշ հեղինակներ կկարդան սոցիալական խնդիրների անդրադարձող իրենց ազդեցիկ հոդվածները: Եկեք, լսեք և դարձեք խոստումնալից զրույցի մասնակիցը։
Դիտանցքից հայացք՝ այլոց կյանքի կալեյդոսկոպիկ խեղաթյուրումների վրա, զուգարանակոնքի համար պայքար ու սովորական «կանացի պարտականությունների» մասին պատմություններ։ EVN Report-ի հեղինակներ կկարդան սոցիալական խնդիրների անդրադարձող իրենց հոդվածները: Եկե՛ք, լսե՛ք և դարձե՛ք խոստումնալից զրույցի մասնակիցը։
•
Շաբաթ, 1 հունիսի
20։30
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
Ընթերցումը՝ հայերենով
Գլազոկը
Կարեն Ավետիսյան
Այս հուզիչ պատմությունն ընթերցողին առաջարկում է դիտանցքից հայացք նետել այլոց կյանքի կալեյդոսկոպիկ խեղաթյուրումների վրա, որտեղ մարդկային փոխհարաբերությունները հեռու և անծանոթ են թվում, չնայած տեղի են ունենում ձեր քաղաքում, իսկ «հերոսը» ընկերդ է: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն՝ Երևանի 9-րդ մասիվի, 9ա շենքի, 9-րդ հարկից:
և
Նստատեղ
Թալին Գրիգորեան
Փոքրիկ ինքնահռչակ և չճանաչված Արցախի Հանրապետությունում, որտեղ ապրել են իր նախնիները, 1990-ականների սկզբին հեղինակը փորձում է վերագնահատել իր գոյությունը, մինչդեռ պայքար է մղում նստատեղի համար:
•
Կիրակի, 2 Հունիսի
12:30
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
Ընթերցումը՝ անգլերենով
Կանացի նորոգում
Մարիա Գունկո
Կենցաղային գործերի ավանդական գենդերային բաժանումների համաձայն, օրինակ, նորոգման աշխատանքները բաժին են ընկնում տան տղամարդուն, և նման աշխատանք կատարելու նրա կարողությունը շատ կապված է «իսկական» տղամարդ ընկալվելու հետ: Իսկ կանա՞յք։ Մարիա Գունկոյի հետաքրքրաշարժ ճանապարհորդությունը դեպի «կանացի նորոգման» տիրույթ։
և
Արթնացիր, վիշապ
Շիլա Փայլան
Վիշապի տարին խորհրդանշում է ուժ, քաջություն, զորություն, ազնվականություն և պատիվ, ինչպես նաև համընկնում է հայոց պատմության ամենամռայլ ժամանակաշրջաններից մեկի հետ։ Նրանք, ովքեր արժանի են վիշապի վեհությանը՝ ընտրելով մարմնավորել նրա էությունը, այն փոխակերպող կլինի: «Անկաշկանդ»-ի այս անդրանիկ սյունակում Շիլա Փայլանը գրում է վիշապին արթնացնելու անհրաժեշտության մասին։
•
∼ Խնդրում ենք ամրագրել ձեր այցը ∼
Գրանցումն անվճար է։