Մայիս 27
Աշխատարան
Ինչպես գրել հետաքննական պատմություններ
Ժամը 10:00 —Հետաքննական լրագրությունը համակարգված, խորը հետազոտություն պահանջող գործընթաց է՝ հիմնված սոցիալական արդարության և հաշվետվողականության վրա: Ուսանողները և սկսնակ լրագրողները կտիրապետեն որոշ հմտությունների և գործիքների՝ ներառյալ պատմություն կառուցելու, ընթերցողներին հասկանալի հետաքննություններ գրելու մեթոդները:
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
Աշխատարանի ղեկավար՝ Իլյա Լոզովսկի, OCCRP-ի ավագ խմբագիր
Գրանցման հայտը այստեղ
Մայիս 28
Պորտֆոլիոների խորհրդատվություն
Ժամը 10:30 —«EVN Report մեդիա փառատոն»-ի ընթացքում Միրզոյան Գրադարան Հիմնադրամի հետ համագործակցությամբ նախատեսված պորտֆոլիոների խորհրդատվությունը լուսանկարիչներին հնարավորություն կընձեռի իրենց աշխատանքները քննարկել Հայաստանից ու արտերկրից լավագույն ֆոտոլրագրողների հետ: Անհատական հանդիպումները կօգնեն լուսանկարիչներին գտնել իրենց տեսողական ու հաղորդակցման լեզուն, կտրամադրվեն մասնագիտական խորհուրդներ՝ նպաստելով աշխատանքը սկսելուն կամ զարգացնելուն:
Խորհրդատուներ.
Նազիկ Արմենակյան, 4Plus
Անդրեա Ֆորլանի, ճանապարհորդական լուսանկարիչ
Էռիկ Գրիգորեան, ֆոտոլրագրող
Փիրուզա Խալափյան, 4Plus
Ուինսլոու Մարտին, վավերագրող լուսանկարիչ
Կարեն Միրզոյան, Միրզոյան գրադարան
Սկաուտ Թուֆանկջյան, վավերագրող լուսանկարիչ
Պորտֆոլիոների խորհրդատվությանը մասնակցելու համար մինչև 2023 թվականի մայիսի 22-ը [email protected] հասցեով հարկավոր է ներկայացնել 30 լուսանկարից բաղկացած հիմնական պորտֆոլիո (2000 պիքսլիից ոչ ավելի), որոնք, ըստ ձեզ, ներկայացնում են ձեր աշխատանքը:
Ընտրվելու դեպքում կտեղեկացվեք մինչև մայիսի 25-ը և կհրավիրվեք մասնակցելու պորտֆոլիոների խորհրդատվությանը։
Ձեր դիմումում (տե՛ս ստորև նշված հղումը), խնդրում ենք նշել ձեր նախընտրած չորս խորհրդատուների անունը. նրանցից երեքից յուրաքանչյուրի հետ դուք 20 րոպեանոց խորհրդակցություն կունենաք:
Խորհրդատուների հետ հանդիպմանը հարկավոր է ներկայացնել մինչև երեք ֆոտոշարք կամ ֆոտոպատմություն կամ 20 առանձին պատկեր (ձեր ընտրությամբ և ձևաչափով)։ Խնդրում ենք ներկայացնել պատմությունների և շարքի պատկերների ճիշտ հերթականությունը (հաջորդականությունը)։ Արդյունավետ աշխատանքի համար խնդրում ենք ներկայացնել աշխատանքների տպագիր տարբերակները (տպագրության չափի և որակի պահանջներ չկան): Ձեր մյուս աշխատանքների թվային տարբերակների հղումները ներկայացնելը ևս խրախուսվում է:
Գրանցման հայտը այստեղ