Ակադեմիական քննարկում. դիմակայունության ձևավորում

Մայիս 28

Ակադեմիական քննարկում. դիմակայունության ձևավորում

Ժամը 15:00 — Տարբեր ոլորտների հարգված գիտնականներ կքննարկեն 2020 թվականի Արցախյան պատերազմի ազդեցությունը հայ հասարակության, ներքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության ճարտարապետության վրա: Պատերազմը բերեց զգալի տարածքների կորստի, մարդկային զոհերի և ունեցավ խորը հետևանքներ: Քննարկմանն անդրադարձ կկատարվի մի շարք թեմաների, որոնք առնչվում ենինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի վրա հակամարտության և պատերազմի հետևանքներին, թե ինչպես է անվտանգային իրավիճակն ազդում լրատվական դաշտի վրա։ Կքննարկվեն առկա մարտահրավերներն ու պաշտպանական համակարգի վերակառուցման և դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։ 

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ․
Դոկտոր Ներսես Կոպալյան, քաղաքագետ, UNLV
Դոկտոր Գեորգի Դերլուգյան, սոցիոլոգ, NYU
Դոկտոր  Թալին Փաթազեան, Sciences Po Aix

Գրանցվել այստեղ