Պանելային քննարկումներ

Մի շարք պանելային քննարկումների
ընթացքում միջազգային և տեղական
լրագրողները, ինչպես նաև
փորձագետները կքննարկեն
մեդիայի առջև ծառացած խնդիրները։

Մայիսի 27

Հետաքննական լրագրություն. պատմության անատոմիա

Ժամը 13:00 — Ի՞նչ ազդեցություն ունի հետաքննական լրագրությունն իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու գործում: Որո՞նք են այն մեթոդները, գործիքներն ու ռազմավարությունները, որոնք կիրառում են հետաքննող լրագրողները՝ կոծկված ճշմարտությունները բացահայտելու համար: Հետաքննական լրագրության մեծ փորձառություն ունեցող լրագրողները կկիսվեն հետաքննության բարդությունների մասին, ներառյալ՝ ինչպես կողմնորոշվել իրավական և էթիկական հարցերում, ինչպես պաշտպանել աղբյուրները և ինչպես կառավարել ռիսկերն ու մարտահրավերները, որոնք առաջանում են տեղեկատվության հաղորդման ընթացում:

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ.

Էնդրյու Լերեն, NBC
Միրանդա Պատրուչիչ, OCCRP
Իլյա Լոզովսկի, OCCRP
Ռասմուս Քենբեք, Blankspot
Վահե Սարուխանյան, Հետք

Վարող՝ Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker

Գրանցվել այստեղ

 

 

Ապատեղեկատվությունը և դրա հետևանքները

Ժամը 15:00 — Մշտապես փոփոխվող և հեղհեղուկ մեդիա դաշտում ապատեղեկատվությունը զգալի վտանգ է ներկայացնում աշխարհի հանրության ըմբռնման համար: Կեղծ լուրերը կարող են արագ տարածվել՝ առաջացնելով պառակտումներ ու խաթարել իրականությունն ըմբռնելու հասարակության կարողությունը: Լրագրողներն ու փորձագետները կքննարկեն ապատեղեկատվությանը վերաբերող հարցեր, դրա հետևանքով առաջացող խնդիրները, իրենց առջև ծառացած մարտահրավերները և այն ռազմավարությունները, որով առաջնորդվում են այս ճանապարհն անցնելիս։

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ.

Քեթի Սանդերս, Politifact
Անելի Ահոնեն, ապատեղեկատվության փորձագետ
Դանիել Իոաննիսյան, ԻՔՄ
Անի Գրիգորյան, CivilnetCheck
Գեղամ Վարդանյան, Միդիա նախաձեռնությունների կենտրոն

Վարող՝ Կարենա Ավետիսեան, EVN Report

Գրանցվել այստեղ

 

 

Արտերկրի լրագրողներ, տեղական պատմություններ

Ժամը 17:00 Աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողները կքննարկեն գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հաղորդելու մարտահրավերներն ու հնարավորությունները: Կկիսվեն իրենց պատկերացումներով և փորձով՝ ներկայացնելով մշակութային և լեզվական խոչընդոտները, աղբյուրների հետ հարաբերություններ կառուցելու և պատմություններ պատմելու նորարար ուղիներ գտնելու տարբերակները: Նրանք նաև կքննարկեն լրագրության դերը սահմաններից դուրս փոխըմբռնման և երկխոսության խթանման գործում, ինչպես նաև էթիկական նկատառումները, որոնք առաջանում են զգայուն հարցերի մասին հաղորդելիս:

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ.

Արիան Քեմին, Le Monde
Իդո Վոք, The New Statesman
Ռասմուս Քենբեք, Blankspot
Մեթյու Կասսել, Vice
Աբհիշեկ Ջհան, CNN-News18
Արթուրաս Մորոզովաս, վավերագրող լուսանկարիչ

Վարող՝ Ռուբինա Մարկոսեան, EVN Report

Գրանցվել այստեղ

 

 

Մայիսի 28

Մի վնասիր. ազնվություն՝ տեղեկատվություն հաղորդելիս

Ժամը 11:00 Լրատվական ոլորտը շարունակում է դիմակայել մարտահրավերներին՝ կապված թափանցիկության, հաշվետվողականության և պատմությունների ձևավորման հետ: Որո՞նք են լրատվամիջոցների փորձն ընդգրկող էթիկական նկատառումները, թափանցիկության և հաշվետվողականության ի՞նչ ինքնակարգավորումներ են առկա: Ինչպե՞ս են լրատվամիջոցները ձևավորում պատմույթները և ինչպե՞ս են էթիկական նկատառումներն ազդում հասարակությանը պատմությունների ներկայացման ձևի վրա:

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ.

Թոմ Քենթ, մեդիա էթիկայի խորհրդատու
Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ
Արևիկ Սահակյան, Factor TV
Դավիթ Ալավերդյան, Mediamax

Վարող՝ Էնդրյու Լերեն, NBC

Գրանցվել այստեղ

 

 

Մեր հեղինակները

Ժամը 13:00 EVN Report-ը ստեղծվել է Հայաստանի մեդիա դաշտում բացը լրացնելու համար: Հարթակն առաջարկում է զեկույցների, վերլուծությունների և մեկնաբանությունների եզակի խառնուրդ: Քաղաքականությունից մինչև պաշտպանություն, անվտանգությունից մինչև տեխնոլոգիա և արվեստ, հարթակը դարձել է տեղեկատվական համապարփակ բովանդակության աղբյուր: EVN Report-ի հաջողության հիմքում համագործակցող լրագրողների թիմն է, որը ներառում է ոլորտի փորձագետներ, տեղացի լրագրողներ և գիտնականներ: Բայց այն, ինչ առանձնացնում է նրանց, կարևոր թեմաներ ընտրելու և դրանք խորությամբ ու նրբերանգով մատուցելու կարողությունն է: Այս պանելային քննարկման ընթացքում կանդրադառնանք, թե ինչպես են նրանք ընտրում ուսումնասիրման թեմաները, ինչպես են ձևավորում պատմույթն ու ինչ դժվարությունների են բախվում: Կքննարկենք անկախ և անաչառ լրագրության կարևորությունն ու EVN Report-ի նման հարթակների դերը հանրային խոսույթի ձևավորման գործում:

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ․

Կարենա Ավետիսեան, քաղաքագետ
Շիլա Փայլան, Միջազգային քրեական գործերով իրավաբան
Լիգա Շելդերուպ, Տեխնոլոգիաների կառավարում և թվային փոխակերպումներ
Վիգեն Գալստյան, արվեստի պատմաբան, EVN Report-ի Et Cetera բաժնի խմբագիր
Կայծ Մինասեան, քաղաքագետ, լրագրող

Վարող՝ Մարիա Թիթիզյան, EVN Report

Գրանցվել այստեղ