Ցուցահանդեսներ

Շերտ շերտի

Պատկերների շերտերից կազմված այս ինստալյացիան դիտողներին հրավիրում է տեսողական պատմույթների միջով ճամփորդության՝ ճեղքելով այն սահմանները, թե ինչպես ենք մենք մշակում տեղեկատվության հոսքը: Յուրաքանչյուր շերտ բացահայտում է ավելի մեծ պատմության մի հատված՝ միավորելով բազմաթիվ հորիզոններ: Այն բացահայտում է մարդկային փորձառությունների բարդությունը, որոնք գոյակցում են մեր հավաքական գիտակցության մեջ:

Ինստալյացիայում պատկերներն ընտրվել և տեղադրվել են դիտողի հետ երկխոսություն հաստատելու համար: Այն կոչված է առաջացնել միասնության և ընդհանուր փորձառության զգացում՝ հիշեցնելով մեզ ընդհանուր թելերի մասին, որոնք կապում են մեզ մեր հավաքական իրականության հետ:

Պատկերների ընտրանի ներկայացնող ինստալյացիան նաև հնարավորություն է տալիս դիտողներին՝ իրենց մեկնաբանությունները թողնել պաստառին։

Ինստալյացիան՝ Արմինե Շահբազյանի

 

***

Մայր Հայաստան

Հայասդանը (Հայաստան) գրաֆիկական էսսե է, որն ուսումնասիրում է ժամանակակից Երևանի և նրա անցյալի հարաբերությունները: Հարութ Թումաղյանի և Արմեն Հայաստանցու (Օհանյան) աշխատությունը բաժանված է երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը ներթափանցում է քաղաքի հասարակական-քաղաքական և մշակութային պարունակում:

Պատմության գլխավոր հերոսը Մայր Հայաստանի խորհրդանշական արձանն է, որն ավելի քան կես դար հսկել է քաղաքը, երկիրը: Առաջին մասում նա մեկնում է ճանապարհորդության՝ իր այտուցված ոտքերը հանգստացնելու համար ջրավազան գտնելու նպատակով, այլ արձանների հետ իր զրույցների միջոցով քաղաքի բնակիչների մտածելակերպին եզակի դիտանկյուններ է հաղորդում:

Երկրորդ մասում նա դուրս է գալիս լճից և փորձում վերադառնալ իր պատվանդանին: Նրա ճանապարհորդությունն ավելի ու ավելի դժվար է դառնում, քանի որ, առանց իր թրի և «կոթողային» հատկանիշների, նա դարձել է անճանաչելի՝ մեկ այլ անհայտ կին: Շուտով նա հայտնաբերում է, որ այլ արձաններ են պայքարում իր տեղը զբաղեցնելու համար: Երրորդ մասը, որը նախատեսվում է թողարկել 2024 թվականին, կլինի այս հուզիչ գրաֆիկական էսսեի եզրափակիչ գլուխը:

 

***

Անվերնագիր

Բեռլինաբնակ նկարիչ Ցոլակ Թոփչյանի «Անվերնագիր» ինստալացիայի գաղափարը ծագեց, երբ տեսավ, թե ինչպես են կամավորները քողարկման ցանցեր պատրաստում Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։

«Հետագայում կարդացի և լսեցի նմանատիպ այլ նախաձեռնությունների մասին»,- ասում է նա։ Թեև ցանցը նախատեսված էր զինվորներին թաքցնելու և պաշտպանելու համար, գործընթացը թույլ տվեց մարդկանց հավաքվել և անել այն, ինչ կարող էին պատերազմի ընթացքում: Դա հավաքական ու միասնական սգի մարմնացումն էր։

Պատերազմի ընթացքում հասարակության այս քայլով ոգեշնչված՝ Թոփչյանն սկսում է աշխատել իր ցանցում՝ 2021 թվականի ապրիլին, մենակ իր արվեստանոցում, հազարավոր կիլոմետրեր հեռու…

 

***

Թխած հանդես

Թվում էր, թե իսկության, ինքնագրի ու պատճենի սահմանների շուրջ հարցերը վաղուց դադարել են խնդրահարույց լինել, սակայն ներկայումս դրանք կրկին արդիական են արվեստի, մշակույթի և իրավունքի ասպարեզներում։ 

Մեր օրերում, երբ համընդհանուր մարդկությունն ականատես է լինում որոշ պետությունների վարած ագրեսիվ քաղաքականությանը, ինչը հանգեցնում է ոչ ﬕայն ապօրինի իշխանության ամրապնդմանը, նոր տարածքների ու ռեսուրսների բռնազավթմանը, այլև զանազան կեղծիքների և ժխտողականության ﬕջոցով ուրիշի մշակութային ժառանգության յուրացմանը, գաղութատիրական լեզվի վերակենդանացմանը, որ վաղուց բացասվել և դատապարտվել է քաղաքակիրթ աշխարհի կողﬕց։ 

Անվերջ մանիպուլյացիաների, ուրիշի ու այլի անողոք բռնագրավման, իրավունքների բացակայության և աﬔնաթողության այս մթնոլորտում մշակութային իրավունքների մասին խոսույթի հարթակի ստեղծուﬓ ավելի քան արդիական է՝ արձագանքելու ստեղծարար համայնքների և հանրության լայն շրջանակների ցանկություններին, կարիքներին և պահանջներին։ Հեղինակային իրավունքների ոտնահարմանն ու անարդարության այլ դրսևորուﬓերին բախվելով, արվեստագետներն ու ստեղծագործողները հաճախ հայտնվում են դժվարին երկընտրանքի առաջ. հարցը լուծել առճակատման ﬕջոցով, ինչը կարող է հանգեցնել աղմուկի, թե՞ հանդուրժել և չբարձրաձայնել խնդիրը։ Հեղինակային ստեղծագործությունների յուրացման և իրավունքների ոտնահարման հարցերի շուրջ լռությունն արվեստագետին պաշտպանող կառույցների բացակայության և/կամ թերգործունեության, քննադատական մտածողության և մոտեցման բացակայության հետևանքն է։

Ստեղծարար խմբերից դուրս մղվելու կամ համայնքի կողﬕց քննադատության արժանանալու վախը, սեփական իրավունքները պաշտպանելու սահմանափակ հնարավորությունները, քննարկուﬓերի հարթակի բացակայությունը, «պատկանելության» մասին զրույց ծավալելու իրավասության մասին կասկածները, երբեﬓ էլ` ստեծագործական աշխատանքը սեփականության ու իրավունքի շրջանակներում դիտարկելու ցանկության բացակայությունը, շատ անգամ, արվեստագետներին ստիպում են լռել ու համակերպվել իրավունքների ոտնահարման հետ՝ վերջիններիս դարձնելով խոցելի ու անպաշտպան։ 

Ժամանակակից աշխարհի՝ «ոչ ﬕ սկզբնագիր, աﬔն ինչ ենթակա է ընդօրինակման ու վերարտադրման» սկզբունքով հաճախակի առաջնորդվելը, յուրաքանչյուր արվեստագետի ինչ-որ պահի հարկադրում է կասկածելու սեփական գործերի պատկանելությունն ու հեղինակայնության իրավունքը։

Արվեստագետներ՝

Արմինե Շահբազյան
Աննա Հակոբյան
Լենա Դերունց
Լիլիթ Ալթունյան
Լուսինե թալալյան
Մայդա Շավակ
Մերի Հովսեփյան
Նվարդ Երկանյան
Հարություն Թումաղյան

Համադրող՝ Տիգրան Ամիրյան

Ցուցահանդեսն իրականացնում է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան Danish Cultural Institute-ի աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (New Democracy Fund) ծրագրի շրջանակներում։